00:00:00

Աշոցքում բավականին ուժեղ է ցնցել, ժողովուրդը դուրս է եկել տներից. Կարեն Սարուխանյան

03:17, 11 սեպտեմբեր 2019 Մարզեր

Աշոցքում բավականին ուժեղ է ցնցել, ժողովուրդը դուրս է եկել տներից, բայց որևէ մեկը չի տուժել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզից պատգամավոր ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ «Խոսեցի Աշոցք, բավականին ուժեղ է ցնցել այնտեղ, ժողովուրդը դուրս է եկել տներից, բայց որևէ մեկը չի տուժել»,- գրել է նա։ Հաջորդ գրառման մեջ պատգամավորը տեղեկություններ է հայտնել հետցնցումների մասին․ «Աշոցքում արդեն 4-5 անգամ ցնցում է, բայց առաջին երկուսից հետո մնացածը ավելի թույլ են։ Հենց նոր խոսեցի ու այդ պահին էլի ցնցում էր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր