00:12:03

Վերջին տարիների ընթացքում հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման դրական դինամիկա են գրանցել

Մարտի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Դել Մոնակոյին դիվանագիտական առաքելության ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին, որոնք նշանավորվել են փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Դել Մոնակոն վստահեցրել է, որ կներնդի առավելագույն ջանքերը առավել խորացնելու երկկողմ բարեկամական սերտ փոխգործակցությունը՝ նորանոր ձեռքբերումներ գրանցելու նպատակով: Նախարար Նալբանդյանը և դեսպան Դել Մոնակոն քննարկել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջխորհրդարանական շփումների ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել գիտակրթական և մշակութային համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը և Վինչենցո Դել Մոնակոն արձանագրելով, որ վերջին տարիների ընթացքում հայ-իտալական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման դրական դինամիկա են գրանցել՝ ընդգծել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է առկա ներուժի առավել լիարժեք օգտագործումը։ Կարևորվել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը կարող է նպաստել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30