00:00:00

Ինչու Անահիտ Կիրակոսյանը լքեց «Women’s Club»-ը

03:39, 17 հուլիս 2019 Ժամանց

Անահիտ Կիրակոսյանը, ով «Women’s Club»-ի ստեղծման առաջին օրվանից թիմի գլխավոր անդամներից մեկն է եղել, լքել է ակումբը: Թե ինչու է նման որոշում կայացրել, ինչպես են ընտանիքի անդամներն ընդունել այն, եւ ոչ միայն, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին: «Որոշմանս հիմնական պատճառն այն էր, որ էլ չէի կարողանում համատեղել գիշերային փորձերն ու զբաղվածությունս ընտանիքում: Իրականում ամեն հաղորդմանը հասնելը շատ ժամանակատար էր՝ պարի, հագուստի եւ բուն հաղորդման փորձեր… Էլ չէի կարողանում հասցնել»,-ասել է դերասանուհին: Նրա խոսքով՝ միայն ամենաժամանակատար աշխատանքից է հրաժարվել.«Մի քանի տեղ եմ աշխատում եւ այդ ամենը համատեղելը հեշտ չէր: Կշարունակեմ աշխատանքս Կամերային երաժշտական թատրոնում, Շանթի առավոտյան ծրագրում»: Անահիտը նշել է նաեւ, որ ընտանիքի անդամները դրական են արձագանքել իր որոշմանը.«Առհասարակ, նրանք ինձ հետ համակարծիք են եւ միշտ կողքիս»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր