00:00:00

«Գնում էին դեղատուն, ասում՝ աջ կողքիս ցավ ունեմ, ի՞նչ կառաջարկեք, դեղատան աշխատողը դեղեր էր առաջարկում»

17:35, 26 մարտ 2018

«Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը նշեց, որ այս հարցի վերաբերյալ իրազեկվածության պահանջ կա: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ դեղերի մասին նոր օրենքի պահանջը երկրում առկա էր ոչ միայն 6-7 տարի առաջ, այլ ավելի քան 15 տարի առաջ: «Ստեղծված իրավիճակում դեղատները ազատ վաճառք էին իրականացնում առանց դեղատոմսերի դեղատոմսով դուրս գրվող դերերը: Սա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի իր մտավախություններով, իր համոզմունքներով, հարևանների, որոշ դեպքերում ծանոթ բժիկների համոզմամբ գնում էին դեղատուն, սա լավագույնն էր, երբ ինչ-որ մեկից հարցնում էին, բայց հաճախ գնում էին դեղատուն և ասում՝ աջ կողքիս ցավ ունեմ, ինչ կառաջարկեք, դեղատան աշխատողը դեղեր էր առաջարկում, և ոչ ոք չէր կարող հասկանալ՝ ինչպես է ազդեցություն թողել տվյալ մարդու օրգանիզմի վրա»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր