00:00:00

Փողոցային պայքարի ինստիտուցիոնալ հիմքը չեմ տեսնում (տեսանյութ)

15:25, 26 մարտ 2018

ԱԺ նախորդ շաբաթվա նիստն ու հաջորդած արտահերթ նիստն, այսօր հրավիրված խորհրդարանական ճեպազրույցների ժամին ամփոփեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նախ ասաց, որ ՀՅԴ-ն Նոր գերագույն մարմին է ընտրել, որը երեկ նիստ է կայացրել, այն բաղկացած է 9 անդամից, իսկ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը: Ըստ Վարդանյանի՝  վերջին օրենսդրական կարգավորումներով գրեթե ավարտվեցին սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտ փոփոխությունները: Անդրադառնալով մեր հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ը վերաբերում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ փողոցային պայքարին՝ նա նշեց. «Յուրաքանչյուր կազմակերպություն, միավոր ինքն է որոշում իր պայքարի մեթոդները, ձևերը, առաջնահերթությունները, անձնավորված պայքարին ես չեմ հավատում, որովհետև հավատում եմ համակարգային փոփոխություններին, և համակարգերը պարտադրելու են իրենց լուծումները: Թող փորձեն, թող աշխատեն, առաջին անգամը չէ, բայց ես Հայաստանում ոչ միայն նման պայքար ինստիտուցիոնալ հիմքը չեմ տեսնում, այլև ռեսուրսները, բայց ամեն մեկը յուրովի է տեսնում իր անելիքները, սա մեր մոտեցումը չէ, երբ թիրախ են դարձնում անձը»: Դիտարկմանը, թե այս համակարգի հեղինակը կոնկրետ անձն է, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Ստեղծման համար տարիների աշխատանք է կատարվել, և ամեն ինչ պայմանավորել մեկ անձով սխալ է, չեմ տեսնում հիմք, ռեսուրս, բայց կապրենք, կտեսնենք»: Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=B-a1q2iIlvo&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր