00:00:00

«Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ինչ խեղաթյուրել». Մարիամ Փաշինյան

04:12, 06 հուլիս 2019 Բլոգ

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ թվում է բոլորիս արդեն պարզ է, որ դրական փոփոխությունները թե՛ մեր անձնական կյանքերում,  թե՛ մեր հասարակության մեջ շատ թանկ են տրվում: Դրական փոփոխության համար հարկավոր է իմաստություն, ուժ ու պատրաստակամություն, ինչը մենք բոլորս ունենք: Հիմա, կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ինչ խեղաթյուրել, և ներկայացնել այլ լույսի ներքո: Կան մարդիկ, որ պարզապես չեն համակերպվում այն փաստի հետ, որ այսուհետև բոլոր քաղաքացիները պաշտպանված են լինելու: Ու կան մարդիկ, որ փորձում են ամեն ինչ անել, որ իրավունքների պաշտպանությունը ցուցադրեն որպես խառնաշփոթություն: Ես վստահ եմ, որ այս երկու բևեռների Ֆեյսբուքյան ջանքերը ոչինչ չեն փոխելու, ու ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես որ ՀՀ աշխատասեր, ազնիվ ու իմաստուն քաղաքացին ցանկանում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր