00:00:00

«Կարծում եմ՝ Զեյնալյանի փոխարեն՝ իշխանությունները յուրային թեկնածու ունեն»

19:18, 07 հունիս 2019 Իրավական

 
Ինչպես հայտնել ենք, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական են տվել։
 
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին՝ Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի առողջացման մասին, նշեց՝ այլևս չենք կարող հանդուրժել այս իրավիճակը։
Վարչապետը շեշտեց՝ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը:
 
«Դատական իրապես անկախ եւ անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է, եւ նման համակարգի բացակայությունը մեր երկրի առաջ ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, եւ այս խնդրի օր առաջ լուծումը՝ հանրային, համաժողովրդական պահանջ», - իր ելույթում նշեց վարչապետը։
 
Թեև այս պարագայում խոսքը ոչ թե պաշտոնից ազատելու, այլ հրաժարականների մասին է, բայց, այնուամենայնիվ, կարելի՞ է ենթադրել, որ վարչապետի նշած «վիրահատական միջամտությունները սկսվել են։
 
Անդրադառնալով այս հարցին՝ irakanum.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց․ «Համենայն դեպս, խոսքը հրաժարականների մասին է, որոնց պատճառները չեն բարձրաձայնվել, հետևապես որևէ վարկած ժխտելը, կարծում եմ, սխալ կլինի։ Երբ պատճառները հրապարակայնորեն չեն ներկայացվում, ապա ցանկացած վարկած, այսպես ասած, կյանքի իրավունք ունի»։
 
Հարցին՝ իսկ ինչո՞ւ հրաժարական տվեց նաև արտարադատության նախարարը, միգուցե, նա իր աշխատանքում լուրջ թերացումնե՞ր է ունեցել, գուցե, նաև այդ հրաժարականի՞ն էին սպասում՝ «վիրահատական միջամտություն» ասելով, քաղաքագետը պատասխանեց․ «Չէի ասի, որ հենց դրան էին սպասում ու դա հենց թեվ մեկ խնդիրն էր, բայց իմ տպավորությամբ ինչ-որ խնդիրներ եղել են, ասում եմ «իմ տպավորությամբ», քանի որ իմ և ձեր տեղեկացվածությունը սահմանափակվում է պաշտոնական հաղոդագրություններով կամ իրենց անձնական հայտարարություններով»։
 
Հարցին՝ իսկ Ձեր նշած խնդիրները ըստ ամենայնի՝ ե՞րբ են ի հայտ եկել․ Փաշինյանի վերոնշյալ ելույթից հետո՞, թե՞, գուցե, դրանից առաջ, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց․ «Այդ պատճառները մի օրվա մեջ չեն ծագում, ուղղակի գալիս են, հասնում ինչ-որ կետի, որից հետո համատեղ ճանապարհը դառնում է անհնար, և դա գիտակցվում է մեկ կամ մյուս կողմից»։
 
Այդ հրաժարականներից հետո հարց է արաջանում․ «իշխանամերձ» շրջանակում կա՞ն համապատասխան կադրեր, որոնք կկարողանան հավուր պատշաճի ստանձնել , ԲԴԽ նախագահի և արդարադատության նախարարի պաշտոնները և իրենց բարեխիղճ աշխատանքով բարեփոխոխումներ գրանցել տվյալ ոլորտում։ Անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագետը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այդ ոլորտն առողջացնելու հարցում այսօր կա սոցիալական հստակ պահանջ, երկրորդ՝ իշխանության կողմից կա քաղաքական կամք՝ ոլորտը բարելավելու համար, երրորդ՝ այդ երկուսի համադրությունը ստեղծելու հնարավորությունները կան, հետևապես ես խնդիր չեմ տեսնում, ուղղակի պետք է վերցնել ու անել։
 
Անդրադառնալով վերոնշյալ թեմային մեր թղթակցի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գորադիր տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ընդգծեց․ «Լրատվականներում արդեն իսկ լուրեր էին պտտվում այն մասին, որ վարչապետը դժգոհ էր Գևորգ Դանիելյանի ու Արտակ Զեյնալյանի աշխատանքից, և դա վերջին շաբաթվա ընթացքում չէր, ավելի վաղուց նման լուրեր կային։
 
Վարչապետն իր ելույթում նաև շատ զարմանալի մի բան ասաց․ խոսելով դատավորների մասին՝ նշեց՝ ովքեր գիտեն, որ իրենք կոռուպցիոն գործերի մեջ խառնված են եղել, թող հրաժարական տան․ դա աբսուրդ է, այսինքն՝ ով հրաժարական տար, կնշանակեր՝ ինքը խոստովանությամբ է հանդես գալիս, կոռուպցիայով է զբաղվել։ Բայց, այդ հրաժարական տալը որպես ուղերձ՝ միշտ էլ եղել է այն ձևերից մեկը, որով ղեկավարները կարողանում էին ազատվել իրենց համար ոչ ցանկալի պաշտոնատար անձանցից»։
 
Հիշեցնենք՝ վարչապետն իր ելույթում նել էր՝ «Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին»։
 
Հարցին՝ այսինքն՝ գուցե այս հրաժարականները ֆորմա՞լ են և իրականում դրանք իրենց խորքում ազատումնե՞ր են, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ «Ես կոնկրետ չեմ հիշում, թե Արտակ Զեյնալյանն ինչպես էր արտահայտվել, բայց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանն արտահայտվելէր այն առումով, որ ինքը չի գտնում, որ չի կատարում իր լիազորությունները կամ անձամբ, իր հոժար կամքով պատրաստվում է հրաժարական տալ․ դա ես կարդացել եմ։ Այսինքն՝ հստակեցնենք, որ սրանք այն դեպքերը չեն, երբ հրաժարականը տեղի է ունենում հոժար կամքով»։
 
Հարցին՝ իշխանամերձ շրջանակում հաճախ խոսում են հակահեղափոխականների մասին, որոնք փորձում են ամեն բան ձախողել, գուցե Արտակ Զեյնալյանն է՞լ է որպես հակահեղափոխական դիտարկվել, այս վարկածը հավանական համարո՞ւմ եք, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց․ «Չեմ կարծում։ Հակառակը․ կարծում եմ՝ իշխող քաղաքական ուժն արդեն յուրային ունի, ամբողջովին յուրային, ինչքան էլ Արտակ Զոյնալյանն ասեր, որ ինքը նվիրյալ է, ցույց տար ու աշխատեր այդպես։ Նման բան տեղի է ունենում, երբ իշխող ուժը գտնում է, որ ավելի լավ կլինի, որ ամբողջովին յուրային լինի պաշտոնյան, իսկ Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, դրա համար ես կարծում եմ՝ իշխանությունները յուրային թեկնածու ունեն, և շուտով դրա մասին կիմանանք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր