00:00:00

«Ահա՝ որտեղ է թաքնված Փաշինյանի այսօրվա նյարդայնության պատճառը». Էդուարդ Շարմազանով

17:08, 06 հունիս 2019 Բլոգ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ահա՝ որտեղ է թաքնված վարչապետի այսօրվա նյարդայնության պատճառը: Քիչ առաջ ամենաիշխանական կայքերից մեկում կարդացի մի վերլուծություն-քարոզչություն, որի նպատակն է ցույց տալ, թե ինչքան վատն են նախկինները: Հաշվի առնելով կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի, մեղմ ասած, նյարդային վարքագիծը և ուղիղ, իսկ իրականում շփոթված հանձնարարականները, ակնհայտ է, որ իշխանությունը որոշել է կոշտ հակահարված տալ իրեն քննադատողներին: Երբ իշխանությունը մարդկանց ու երկրի վիճակը լավացնելու փոխարեն անվերջ խոսում է նախկիններից, նշանակում է՝ ասելիք ու անելիք չունի: Շատ վատ է, որ վարչապետը ցայտնոտի մեջ է ընկնում, երբ մի քանի կայք իրեն քննադատում են: Բա մեր ջանը քա՞ր էր, պարոն Փաշինյան: Ինչ ասես՝ գրում էին. է՛լ Հունաստանի կղզի, է՛լ Սանկտ-Պետերբուրգում հյուրանոցներ, է՛լ թալանած միլիոններ… Հիմա այսօր իշխանությունը նյարդայնացել է, թե մամուլում ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների վերաբերյալ ոչ հավաստի նյութ է գնացել, և սա հայտարարում են հարձակում ՀՀ-ի վրա: Ե՛վ նախկինում, և՛ այսօր, զրպարտությունն ու անձնական վիրավորանքով խոսելը դատապարտել եմ և դատապարտում եմ: Բայց էդ որ հիմա ժողով եք անում, բա չէի՞ք հիշում, որ դուք եք մեր երկրում ֆեյք լուրերի տարածումը խրախուսել տարիներ շարունակ: Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապին դուք էիք ամբիոն բարձրացրել, դուք էիք 9 տարեկան երեխու շուրթերով հայհոյում Արցախի հերոսներին… Ես չեմ բաժանել հասարակությունը սևերի և սպիտակների, այլ՝ դուք: Հ.Գ. Անհասցե հայտարարություններին էլ վերջ տվեք: Վերջապես գիտակցեք, որ երկրի ղեկավար եք: Հ.Հ.Գ. Երեկ պարզվեց, որ նախկին իշխանությունները լավ էլ Արցախի ղեկավարությանը տեղեկացրել են բանակցային գործընթացի մանրամասներին: Բացահայտվեց Փաշինյանի հերթական ֆեյք լուրը: Ահա՝ որտեղ է թաքնված Փաշինյանի այսօրվա նյարդայնության պատճառը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր