00:00:00

Հարցերի լուծման ճանապարհին եկեք չոտնահարենք ու պահպանենք բարոյականության և իրավաչափության սահմանները

21:21, 01 հունիս 2019 Մշակույթ

2018 թվականի մայիսից՝ արդարության հասնելու հույսերով լցված, դիմել եմ  մեր նորընտիր կառավարությանը՝ «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն՝ Կ.Օրբելյանի անօրինական նշանակման և օպերային թատրոնից ինձ օրենքի խախտմամբ  կրճատելու հարցերով: Պահանջս ներկայացրել եմ ղեկավարվելով և հիմք ընդունելով միայն                              ՀՀ օրենսդրությունը, ինչպես նաև լիազոր պետական մարմնի ղեկավարի՝ մշակույթի նախարարի և  օպերային թատրոնի տնօրենի կողմից ընդունված իրավական ակտերը, իսկ ավելի ուշ (հիշեցնեմ, որ մինչև դրական եզրահանգման գալը գրեթ 7-8 ամիս շարունակ իմ կողմից բարձրացված այս հարցերը համապատասխան մարմինների կողմից քննարկումների  և ուսումնասիրությունների է ենթարկվել)  իմ պահանջերի ճշմարտացի և իրավաչափ լինելը հաստատվել է նաև                               ՀՀ արդարադատության նախարարության և այլ գերատեսչությունների կողմից:   Սա ուղղակի հիշեցման կարգով: Իսկ հիմա անցնեմ բուն թեմային, ինչին ստիպված եմ անդրադառնալ: Երկու ամիս շարունակ, ինչ օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանը ազատվել է աշխատանքից, օպերային թատրոնի 4-5 աշխատակից  փորձում են բոլոր հնարավոր և անհնար միջոցներով՝  բամբասանքներով, ստի վրա հիմնված և սեփական անձիս նկատմամբ զրպարտությամբ  ողողված ելույթներով և  գրառումներով (սոցիալական ցանցերի միջոցով) և իրենց «սեփական» լրատվամիջոցներով, շեղել հասարակության և ինչու չէ հենց օպերային թատրոնի շուրջ 700 աշխատակցի (որոնց անունից անընդհատ ելույթ են ունենում այդ 4-5 հոգին) արդար ճանապարհից՝ ապահովելով ավելի շատ  իրենց անձնական շահն ու PR-ը, այլ ոչ թե Օրբելյանի «պաշտպանությունը»:  Տևական ժամանակ է ինչ փորձում եմ շրջանցել այս բացահայտ սուտը, կեղծիքը և բամբասանքը, սակայն դիմացինի բացարձակ անգրագիտությունը, որը գալիս է ավելի շատ վերջիններիս ապատեղեկատվությունից, որի ապահովողներն էլ տնօրինությունն է՝ հանձինս օպերային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կ.Կիրակոսյանի և վերջինիս «աձնական» իրավաբան Գ.Մալխասյանի,  սահման չի ճանաչում: Նախ ովքեր են այդ խոսացողները . - Լևոն Ջավադյան - «օպերայի թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար» - այսպես է կոչվում վերջինիս զբաղեցված հաստիքը օպերային թատրոնում: Հաստիքի վերնագիրը ենթադրում է, որ վերջինս ղեկավարն մի շարք հաստիքների՝  զբաղեցված երիտասարդ երգիչներով: Սակայն շտապեմ հիշեցնել և անտեղյակ հասարակությանն էլ տեղեկացնեմ, որ  Լ.Ջավադյանը զբաղեցնում է ղեկավարի հաստիք, առանց նախատեսված երիտասարդ երգիչների: Անգամ վերջին ելույթի ժամանակ՝ 2019 թվականի մայիսի 31-ին «Հայելու առաջ» հաղորդաշարի ընթացքում Ջավադյանը ինքը անձամբ փաստեց այդ բացը և իր վրդովմունքն արտահայտեց, որ իրեն հաստիք չեն տալիս (հարց - բա ում կամ ինչ է ղեկավարում): Այսինքն Լ.Ջավադյանը տարիներ շարունակ «միֆ»  կառույց ղեկավարելու համար ստացել և շարունակում է ստանալ աշխատավարձ ու այսքանից հետո իրավունք է վերապահում իրեն հաշվել իմ ստացած աշխատավարձը՝ էն էլ սխալ, ավելին, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 199 հոդվածի (աշխատողի աշխատավարձի և աշխատանքի այլ պայմանների վերաբերյալ տվյալները տրամադրվում կամ հրապարակվում են միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կամ աշխատողի համաձայնությամբ) և անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջները՝ հերիք չի հրապարակում է իմ ենթադրյալ աշխատավարձը, ավելին՝ սխալ թվեր է հրապարակում (գոհ եմ, որ տարիներիս աշխատավարձը չեն գումարել և ամսական աշխատավարձի տեսքով ներկայացրել): - Հարություն  Արզումանյան - այս օրերի ընթացքում ինչքանով հասցրեցի տեղեկանալ գրառումներից և հեռարձակվող ելույթներից՝ օպերային թատրոնի դիրիժոր: Թատրոնի աշխատակից, որին երբեք չեմ ճանաչել, բայց այսօր նա նույնպես իրավունք է վերապահում իրեն խոսել իմ անձի, իմ արած կամ չարածի  մասին և չհիմնավորված տեղեկություններ տարածել - ուղակի անհարմար է: Եթե օպերային թատրոնի տնօրինությունը իմ այնտեղ աշխատած տարիներին իմ կողմից թույլ տրված խախտում է երբևէ արձանագրել, ապա ինչու իմ նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառել կամ ավելին այդ հիմքով թող  ազատեր ինձ  աշխատանքից, այլ ընդհակառակը «իբր» իրավական ծառայության կարիք չունենալու պատճառով կրճատել է հաստիքս: - Կարինե Կիրակոսյան – անձնավորություն, որի մասին հաստատ  իմ միջոցով չէ, որ պետք է տեղեկացված լինեք, վերջինիս մասին սոիալական ցանցերը վաղուց են ասում և ցույց տալիս  ավելին, քան կասեմ ես կամ մեկ ուրիշը: Հասկանալի է, որ Կ.Կիրակոսյանը իր և իր յուրայինների տեղը չկորցնելու համար ամեն ինչ անումա  Կ.Օրբելյանին պահելու համար, սակայն անհասկանալի է Կիրակոսյանի այն ընդվզումները, որ ամեն գնով խուսափում է իմ վերադարձից և իր ուզածին հասնելու համար դիմում է այնպիսի քայլերի, որ այսօր հարիր չէ իր զբաղեցրած պաշտոնին, անգամ լրատվամիջոցով առանց ամաչելու հերքել է իմ գործով մշակույթի նախարարաության կողմից հարուցված վարչական վարույթին  օպերային թատրոնի իրավաբան Գ.Մալխասյանի մասնակցության (ավելորդ չեմ համարում նշել, որ Գ.Մալխասյանը ներկայացել էր նիստին Կ.Կիրակոսյանի կողմից տրված լիազորագրով) փաստը, որը ի դեպ բացի «չեմ հիշում, չգիտեմ, տեղյակ չեմ» բառերից, ոչինչ չկարողացավ ասել կամ գոնե առարկություններ ներկայացներ իմ աշխատանքի վերականգնման հարցի քննարկաման ժամանակ: Բայց ոչ, Կ.Կիրակոսյանի համար կա միայն ստի, բամաբասանքի և ապատեղեկատվության ու աշխատակիցների մեջ խռովություններ ստեղծելու միակ և անփոխարինելի աշխատավոճը: Մենք ապրում ենք 21-րդ դարում՝ քաղաքակիրթ, իրավական երկրում, և եթե կա մեկը, որ  իմ կողմից բարձրացված հարցերի արդյունքում ստացված որոշումների հետ համաձայն չէ, խնդրեմ, օգտվեք Ձեր սահմանադրական իրավունքներից ու վիճարկեք օրենքով սահմանված կարգի շրջանակում, այլ ոչ թե դիմեք այնպիսի ձևաչափերի, որոնք բարոյական և իրավական որևիցէ որակավորման չեն ենթարկվում: Օպերային թատրոնի իրավաբանական բաժնի նախկին պետ Քրիստինե Նաղդալյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր