00:00:00

Փոխադարձ ատելության դրսևորումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար. Տոնոյան

05:32, 20 մայիս 2019 Բլոգ

                                                              Հայաստանի Հանրապետությունում պետք է երաշխավորված 

լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից կամ դրանք ներկայացնող պաշտոնատար անձանցից յուրաքանչյուրն անվերապահ պարտականություն ունի՝ հարգանքով վերաբերվելու մյուսին և առաջնորդվելու միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:

Հայաստանի Հանրապետությունում դատարանների գործունեությանը և նրանց կողմից արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է: Փոխադարձ ատելության դրսևորումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար: Ոչ ոք կասկածի տակ չի կարող առնել այն հանգամանքը, որ իրավունքի գերակայությունը այլընտրանք չպետք է ունենա, սակայն դրա ապահովման ճանապարհը պետք է քաղաքակիրթ լինի:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30