00:00:00

Հայտնի են ամենահուսալի օգտագործված ավտոմեքենաները

00:20, 20 մայիս 2019 Ժամանց

Բրիտանական What Car  պորտալն անցկացրել է հետազոտություն եւ նշել ավտոմեքենաների 10 ամենահուսալի օգտագործված մոդելները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Հետազոտության շրջանակներում փորձագետները հարցում են անցկացրել ավելի քան 18 հազար ավտոսիրողների շրջանում, որոնք օգտագործում են 4-10 տարեկան մեքենաներ: Սեփականատերերը գնահատել են իրենց տրանսպորտային միջոցների հուսալիությունն ու հայտնել դրանց խնդիրների մասին: Նրանք նաեւ պատմել են ավտոմեքենաների երաշխիքային ծրագրերի արդյունավետության մասին: Ամենահուսալի ավտոմեքենան, ըստ What Car-ի, ճանաչվել է Toyota Yaris-ը: Երկրորդ տեղում է Lexus CT-ը: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Audi Q3-ը: Պարբերականի վարկածով ամենահուսալի օգտագործված ատվոմեքենաների տասնյակում նաեւ հայտնվել են  Mitsubishi ASX-ը, Seat Leon-ը, Lexus RX-ը, Honda Civic-ը, Honda CR-V-ը, Honda Jazz-ը եւ Volkswagen Touareg-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր