Զավթելով գործադիր իշխանությունը, ձեւավորելով օպերետային Ազգային Ժողով, Նիկոլի սիրտը հիմա էլ դատավորի միս է ուզում, եւ վաղը նա գրոհ է կազմակերպելու դատական համակարգի վրա։ Հիշեցնեմ, որ ամիսներ շարունակ նա փորձ է անում կուլ տալ նաեւ չորրորդ իշխանությունը։
Նիկոլի քաղաքական ախորժակը փաստորեն չի զիջում իր ուտելու մոլուցքին։ Թե կողքը դեռ խելամիտ մարդիկ մնացել են, ապա ձեր իսկ շահերից ելնելով, փորձեք բացատրել ձեր վարչապետին, որ այդքան համփ արածը չի մարսվելու ու դուրս է գալու ոչ միայն իր, այլեւ, ցավոք, պետության քթից»։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։