00:00:00

Երկրպագուներն իտալական Gucci նորաձեւության տանը մեղադրել են մշակութային յուրացման մեջ

01:07, 17 մայիս 2019 Ժամանց

  Երկրպագուներն իտալական Gucci նորաձեւության տանը մեղադրել են մշակութային յուրացման մեջ բրիտանական Nordstrom լյուքսային խանութում կրոնական իրի վաճառքի պատճառով, հայտնում է Independent-ը։ Twitter-ի օգտատերերը Gucci-ն քննադատել են սիկխերի (սիկխերն էթնոկրոնական խումբ են, որոնք ապրում են Հնդկաստանում) հագուստի միջոցով գումար աշխատելու փորձի համար, որն այդ կրոնի հեեւորդները համարում են բարեպաշտության, բարոյական արժեքների եւ հոգեւորի խորհրդանիշ։ Կապույտ գույնի հնդկական թյուրբանը, որն ապրանքանիշն առաջին անգամ ներկայացրել է 2018թ.-ի փետրվարին՝ նորաձեւության իտալական շաբթի ընթացքում, այժմ հասանելի է նաեւ Nordstrom-ի կայքում 790 դոլարով։ «Հարգելի Gucci, սիկխերի թյուրբանը սպիտակամորթ մոդելների համար նորաձեւ աքսեսուար չէ, այլ սիկխերի հավատքի խորհրդանիշ», «հարգեք կրոնական զգացմունքները, երբ մտածում եք՝ ինչպես լցնել գրպանները»,- զայրացել են օգտատերերը։ Քննարկմանը միացել է նաեւ սիկխերի նյույորքյան համայնքը։ Twitter-ում կատարված գրառման մեջ կազմակերպությունը հիշեցրել է, որ միլիոնավոր սիկխեր այն սուրբ են համարում, իսկ նրանք, ովքեր այն կրում են որպես ոճային աքսեսուար, չեն կարող խորը զգալ դրա կրոնական արժեքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր