00:00:00

Քաղաքային տրանսպորտի վիճակն օրեցօր վատանում է, ե՞րբ է լուծվելու այս խնդիրը

23:30, 25 ապրիլ 2019

Մայրաքաղաք Երևանում երթուղային տրանսպորտից օգտվողները հստակ գիտեն՝ տրանսպորտի վիճակն օրեցօր վատանում է, իսկ թե երբ է լուծում ստանալու այս խնդիրը, դժվար է ասել․․․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն օրերս զրուցել է «Ազատության» հետ և նշել՝ հնարավոր է, որ արդեն հաջորդ տարի նոր ավտոբուսներ գործեն մայրաքաղաքում: «2020 թվականին շուրջ 450 միկրոավտոբուս պետք է դուրս բերվի ցանցից, և հիմա գնում ենք նրան, որպիսզի արդեն նոր ցանցը ներդրվի հնի դուրս բերմանը զուգընթաց», - նշեց Կարապետյանը: Բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը, որին դեռ նախորդ քաղաքային իշխանությունը 2016-ին պատվիրել էր տրանսպորտային նոր ցանց մշակել և դրա համար 850 հազար դոլար վճարել, ներկայացրել է նախագիծը։ Այն ներառում է ինչպես նոր երթուղիների գործարկում, այնպես էլ կանգառների վերակահավորում, էլեկտրոնային չվացուցուցակների տեղադրում։ Առաջարկվող նախագծի համաձայն, անհրաժեշտ է ձեռք բերել ավելի քան 840 նոր ավտուբուս: Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ընդգծեց․ « Եթե նախկինում, երբ դեռ քաղաքապետը նոր էր ընտրվել ու դրանից մի քանի ամիս էր անցել, գոնե այն ժամանակ որոշակի ժամկերտներ էր նշվում տրանսպորտային նոր ցանցի հետ կապված․ մեկ ասում էր՝ 2 տարի, մեր ասում էր՝ առնվազն երկու տարի կամ երկու տարին չի բավականացնի, ապա վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում նա առհասարակ, որևէ ժամկետ չի նշում։ Նախորդ երեքշաբթի աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի ունեցավ՝ յոթ ամիս անց՝ տրանսպորտային ցանցի հետ կապված։ Աշխատանքային խումբը ղեկավարում էր քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, որն անկեղծորեն խոստովանեց, որ 6-7 ամիս ընդամենն ուսումնասիրել են այդ տրանսպորտային ցանցը, որը նախկինում գրեթե պատրաստ էր, հիմա ևս։ Քաղաքապետը բազմաթիվ անգամներ շեշտում էր, մտավախություն ուներ, որ բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը քաղաքային նախկին իշխանության հետ ինչ-որ կապ է ունեցել, ինչն ուղղակի զավեշտալի է։ Իմչպե՞ս կարող էր քաղաքապետի մտքով անցնել, որ բրիտանական ընկերությունը կարող էր համագործակցել քաղաքային նախկին իշխանության հետ․ այս հարցի հետ կապված՝ որևէ շեղում չէր հայտնաբերվել․ դա հետագայում քաղաքապետն էլ նշեց։ Այսինքն՝ 7 ամիս շարունակ ուղղակի ուսումնասիրություններ են արվել, իսկ տրանսպորտի վիճակն օր օրի ավելի է վատթարանում, քաղաքն այդ առումով կոլապսային վիճակում է»։ Թեհմինա Վարդանյանը նշեց՝ ամեն շաբաթ երթուղայինների վարորդները բողոքի ցույցեր են անում, հետո քաղաքային իշխանությունը նրանց համոզում է, հորդորում, որ նորից երթուղի դուրս գան․ վարորդներն էլ էլի շարունակում են աշխատել։ «Բայց, իրապես, չեմ պատկերացնում՝ ինչքան կձգձգվի այս խնդրի լուծումը։ Հույս ունեմ, որ քաղաքային իշխանությունը կսթափվի և արագ լուծում կտա այս հարցին, այսինքն՝ ավելի արագ կմշակվի ու կհաստատվի ծրագիրը, ինչից հետո արդեն կզբաղվենք թե՛ ներդրողներ գտնելով, թե բանկերի վարկերի տրամադրման հարցով․․․․ Ես, իսկապես, չեմ պատկերացնում՝ իշխանությունն ինչպես է այդ խնդիրը լուծելու», - ասաց Թեհմինա Վարդանյանը՝ նշելով՝ արդեն երկար ժամանակ է՝ մարդիկ լսում են, որ քննարկումներ են ընթանում, ակտիվ աշխատանքներ, բայց տրանսպորտի վիճակն օր օրի վատանում է, տրանսպորտային նոր ցանցի ներդրման հետ կապված էլ՝ հստակ ժամկետներ չեն նշվում։ «Այդ նախադասություններից հոգնել ենք և՛ մենք, և հասարակությունը։ Արդեն պետք է հստակ աշխատանք ցույց տան, որը, ցավոք, այդպես էլ չենք տեսնում։ Կան խնդիրներ, որոնք քաղաքի համար կենսական նշանակություն ունեն, ինչպես աղբահանության խնդիրը, տրանսպորտի խնդիրը․ ռեալ քայլեր են պետք այդ խնդիրները լուծելու համար։ Պոպուլիզմով հանդես գալու ժամանակները վաղուց արդեն անցել են քաղաքային իշխանության համար»։ Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ քաղաքային տրանսպորտի սակագինը դարձյալ 100 դրամ կմնա, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց․ «Քաղաքապետը երդմնակալության արարողության օրն ասաց՝ գուցե հանրաքվեի դրվի տրանսպորտի սակագնի հարցը․ դա ինձ համար զավեշտ է, աբսուրդի ժանրից է այդ հարցը հանրաքվեի դնելը, որովհետև քաղաքացիներն 81 տոկոս ձայն են տվել Հայկ Մարությանին, որպեսզի հետագայում նա կայացնի որոշումներ․ ի՞նչ է նշանակում հարցը դնել հանրաքվեի։ Այսինքն՝ պետք չէ ի ցույց դնել, որ քաղաքային իշխանությունը թափանցիկ է աշխատում ու պոպուլիստական հայտարարություններ անել։ Գուցե, տրանսպորտի գինը թանկանա, գուցե, նույնը մնա․ դա արդեն կախված կլինի մատուցվող ծայառության որակից, ավտոբուսների կահավորումից, մնացած չափորոշիչներից, բայց ես հուսով եմ, որ քաղաքային իշխանությունը լուրջ խնդիրներին լուրջ կվերաբերվի, ոչ թե «Հա-հա, հի-հի»-ով, ինչպես վերավերվել են 7 ամիս շարունակ»»։ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ նշեց՝ տրանսպորտային նոր ցանցի ներդրման հետ կապված՝ զրուցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ․ նա հավաստիացրել է, որ ամեն ինչ արվելու է նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար։ «Ինձ խիստ մտահոգում է այն, թե որտեղից պետք է հայթայթվեն այդ գումարները։ Կարծում եմ՝ այդ գումարը հայթայթելը հեշտ չի լինելու, չնայած՝ քաղաքային իշխանությունը բավականաչափ գումար է գանձում տեսախցիկների, կարմիր գծերի հետ կապված․ ահագին գումար է մտնում բյուջե։ Բայց, թե դա որքանով է դա բավարար այդ խնդիրը հրատապ լուծելու համար, այս հարցում ոչինչ չեմ կարող վստահ ասել։ Կապրենք, կտեսնենք», - ասաց Լյուդմիլա Սարգսյանը։ Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակը հայտարարել էր՝ նախնական հաշվարկներով, նոր տրանսպորտային ցանցը մոտ 200 միլիոն դոլար կարժենա: «Մոտ 700 երթուղային ավտոբուս արդեն դուրս է գալիս երթուղուց, երթուղիները պակասեցնում են, և ես կարծում եմ՝ մեր քաղաքային երթևեկությունը, որն առանց այդ էլ բարվոք վիճակում չէ, լրիվ կոլապսի մեջ է ընկնելու։ Չեմ պատկերացնում՝ այդ ավտոբուսներն ինչպես են տեղաշարժվելու, և մադիկ ինչ իրավիճակներում են հայտնվելու։ Իհարկե, այս մասին նախորդ իշխանությունն էլ պիտի մտածեր, քանի որ երթուղակինների մաշվածության խնդիր կա․ այդ մեքենաների օգտագործման ժամկետը վաղուց ավարտվել է, բայց ոչինչ չի արվել, բայց դա չի արդարացնում նաև այսօրվա քաղաքային իշխանություններին, քանի որ այդ հարցերն աչքի էին ընկնում, և երևի պետք էր հենց սկզբից գործուն ջանքեր գործադրել՝ այս խնդիրն արագորեն լուծելու համար», - նշեց Լյուդմիլա Սարգսյանը։ Խոսելով տրանսպորտի սակագնի մասին՝ Լյուդմիլա Սարգսյանը նշեց՝ ըստ քաղաքային իշխանությունների հայտարարության՝ երթուղային գծերի կրճատումը պայքամավորված է նրանով, որ դրա արդյունքում սակագինը նույնը կմնա։ «Բայց ես, անկեղծ ասած, այստեղ տրամաբանություն չեմ տեսնում, քանի որ գծերի կրճատման արդյունքում տուժելու է քաղաքացին․ եթե մի երթուղին քաղաքի Aկետից B, C կետն էր հասցնում, հասցնելու է B կետը, С կետը՝ ոչ։ Ես չեմ հասկանում, թե նրանց այդ կարծիքն ինչ հիմնավորումներ ունի․ ինձ համար այսպիսի բազմաթիվ անհասկանալի հարցեր կան», - ասաց Լյուդմիլա Սարգսյանը։ Լյուդմիլա Սարգսյանը նշեց՝ «Բարգաված Հայաստան» խմբակցությունը քաղաքապետին ուղղված գրություն է պատրաստել՝ տրանսպորտային նոր ցանցի հետ կապված։ «Մենք գրությունը արդեն պատրաստել ենք և ուզում ենք հասկանալ՝ ինչ քայլերով, ինչ հաշվարկների վրա է կառուցված իրենց այս քաղաքականությունը, բայց, իհարկե, ըստ կանոնադրության՝ պատասխանը շատ շուտ չենք ստանում, 2-3 շաբաթ է տրում, ուստի որոշակի հարցերի հստակ պատասանները, երևի թե, կունենանք 2-3 շաբաթ անց», - եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր