00:00:00

Եվրամիությունն աջակցում է Լոնդոնին

Եվրամիության արտգործնախարարները այսօր ընդունած համատեղ հայտարարությամբ դատապարտել են ռուսաստանցի նախկին հետախույզ, երկակի ագենտ Սերգեյ Սկրիպալի թունավորումը և աջակցություն հայտնել Բրիտանիային: ԵՄ անդամ 28 երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունում նշված է, որ շատ լուրջ են ընդունում այդ հանցագործության համար Ռուսաստանի հավանական պատասխանատվության Լոնդոնի գնահատականը: «Եվրամիությունը անվերապահ համերաշխություն է հայտնում Բրիտանիային և աջակցություն հայտնում այդ հանցագործության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու Բրիտանիայի ջանքներին»,- նշված է այսօր Բրյուսելում ընդունված հայտարարությունում: Մոսկվան հերքում է մեղադրանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր