00:00:00

Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է

19:48, 10 ապրիլ 2019 Ժամանց

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ամուսնալուծության մասին լուրերը կրկին ակտիվացել են, որը պարբերաբար,  հերքել էր նրա մամուլի խոսնակը: Hraparak.am-ի ինֆորմացիայի համաձայն՝«Դատալեքս» որոնողական համակարգում անվանի մարզիկի ամուսնալուծության հետ կապված դատարանի վճիռ կա: Ըստ դատական տեղեկատուի, 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Երևանի դատավոր Կուբատյանը վճիռ է կայացրել, որով բավարարել է Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Աբրահամյանի՝ լուծելով նրանց ամուսնությունը։ Իմանալու համար արդյո՞ք մարզիկն ամուսնալուծվել է և կա՞ ամուսնալուծության մասին դատական վճիռը ArmDay.am-ը զրուցեց վերջինիս մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի հետ, ով ոչ հերքեց, ոչ հաստատեց  լուրը: «Արթուր Աբրահամի անձնական կյանքի մասին մեկնաբանություն չեմ տալիս»,-ասաց նա: Նշենք, որ Արթուր Աբրահամը ամուսնացել էր 2015թ. Զույգն ունի մեկ որդի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր