00:00:00

Հղիության ժամանակ կողքի վրա քնելը կարող է նվազեցնել նորածնի՝ մահացած ծնվելու վտանգը

03:36, 07 ապրիլ 2019 Ժամանց

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հղիության երրորդ եռամսյակում կողքի վրա քնելը կրկնակի նվազեցնում է մահացած նորածնի լույս աշխարհ գալը։ Lancet հանդեսում հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ հղիության երրորդ եռամսյակում մեջքի վրա քնելը մեծացնում է նորածնի՝ մահացած ծնվելու հավանականությունը։ Մեռելածին են համարվում հղիության 28 շաբաթականից հետո մահացած երեխաները։ Տարեկան աշխարհում 2,6 միլիոն նման դեպք է պատահում՝ օրական 7 178 անգամ։ Նորզելանդացի գիտնականները երկարատև ուսումնասիրություններով փորձել են պարզել, թե կապ կա արդյոք հղիի քնի եւ նորածնային մահվան հետ։ Արդյունքները ցույց են տվել, որ հղիության 28 շաբաթից հետո մեջքի վրա քնելը 2 անգամ մեծացնում է նորածնի՝ մահացած ծնվելու հավանականությունը։ Նորածնային մեռելածնությանը նպաստում են նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք եք մոր տարիքը՝ 40-ից բարձր, ճարպակալումը, ծխելը, պտղի վատ աճը եւ այլն։ Քնի դիրքի եւ նորածնի մահացության կապը բացատրվում է նրանով, որ մեջքի վրա քնելը նվազեցնում է արյան հոսքը դեպի արգանդը, ինչը վտանգավոր է պտղի համար։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր