00:00:00

Հղիների գիշերային աշխատանքը մեծացնում է վիժման վտանգը

03:50, 31 մարտ 2019 Ժամանց

Գիշերային հերթափոխով աշխատող հղի կանանց մոտ վիժման հավանականությունը կարող է ավելանալ։ Այդ մասին են վկայում ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են Occupational & Environmental Medicine հանդեսում։ Մասնագետներն ուսումնասիրել են 22 744 հղի կնոջ տվյալներ, որոնք աշխատում են պետական կառույցներում, մասնավորապես՝ հիվանդանոցներում եւ հաճախ գիշերային հերթափոխով։ Արդյունքում պարզվել է, որ հղիները, ովքեր շաբաթական առնվազն երկու գիշեր աշխատել են, 32 տոկոսով ավելի հակված են վիժման, ի տարբերություն գիշերային ժամերին չաշխատող կանանց։ Վտանգը, հեղինակների խոսքով, առավել մեծանում է հղիության 8-րդ շաբաթից հետո։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր