00:00:00

Տղամարդկանց համար նախատեսված հակաբեղմնավորիչ հաբեր են ստեղծվել

00:08, 29 մարտ 2019 Ժամանց

Մասնագետներն աշխատում են տղամարդկանց համար նախատեսված հակաբեղմնավորիչ հաբերի ստեղծման ուղղությամբ։ Օրերս հրապարակվել են նոր մեթոդի առաջին թեստավորման արդյունքները։ Գիտնականները ցանկացել են պարզել, թե որքանով են այդ հաբերն անվտանգ։ Այս պահի դրությամբ՝ թեստավորման արդյունքները ցույց են տալիս, որ դրանք լավ են յուրացվում։ Հակաբեղմնավորիչ հաբերը թեստավորել են 30 առողջ տղամարդկանց վրա։ Նրանք 28 օր ընդունել են այդ միջոցները։ Արդյունքում ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն չի նկատվել։ Միայն տղամարդկանցից 5-ի մոտ լիբիդոյի աննշան նվազում է նկատվել, երկուսի մոտ՝ էրեկցիայի հետ խնդիրներ, սակայն կրկին աննշան։ Տղամարդկանց համար նախատեսված հակաբեղմնավորիչ հաբերը փոփոխում են հորմոնալ ֆոնը՝ նվազեցնելով բեղմնավորման հնարավորությունները։ Սակայն հեղինակները նշում են, որ այն դեռ մի շարք այլ թեստավորումներ պետք է անցնի՝ դրա արդյունքները տեսնելու համար։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր