00:00:00

Քաղցր գազավորված ըմպելիքները կրճատում են կյանքի տեւողությունը

03:23, 22 մարտ 2019 Ժամանց

Գազավորված քաղցր ըմպելիքները, շաքարով այլ խմիչքները խիստ վտանգավոր են առողջության համար։ Հարվարդի համալսարանի մասնագետները նոր ուսումնասիրություն են իրականացրել եւ պարզել, որ գազավորված ըմպելիքները կրճատում են կյանքի տեւողությունը։ Գիտնական Վասանտի Մալիկի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ուսումնասիրել են 80 հազար կնոջ եւ 37 հազար տղամարդու առողջությունը՝ 30 տարիների ընթացքում։ Մասնակիցները 2 տարին մեկ ներկայացրել են իրենց սննդակարգը։ Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր շաքարով ըմպելիքներ շատ են օգտագործում, ավելի հակված են վաղաժամ մահվան, քան մյուսները։ Ամսական 2-6 բաժակ քաղցր գազավորված ըմպելիքի ընդունում մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը 6 տոկոսով, իսկ օրական 1-2 բաժակը՝ 14 տոկոսով։ Մասնագետները խորհուրդ են տալիս դրանք հանել սննդակարգից կամ հնարավորինս կրճատել օգտագործումը։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր