00:00:00

Անհրաժեշտ է հնարավորինս դանդաղ ուտել․ ահա թե ինչու

23:56, 16 մարտ 2019 Ժամանց

Արագ ուտող մարդիկ ավելի հաճախ են հանդիպում, քան դանդաղ ուտողները։ Շատերի մոտ արագ ուտելն ուղղակի սովորություն է, ոմանք միշտ շտապում են, այդ պատճառով նախընտրում են արագ ուտել։ Սակայն նրանք, ովքեր դանդաղ են ուտում ավելի շուտ են կշտանում, հետեւաբար՝ ավելի քիչ են ուտում։ Ինչպես հաղորդում է Medical Express-ը, նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուղեղը մարսողական համակարգից որոշակի ժամանակում է ազդանշան ստանում, մասնավորապես՝ 20-30 րոպե հետո։ Եթե մարդ 5 րոպեում ուտում, վերջացնում է ողջ սնունդը, ուղեղը չի հասցնում ընկալել դա։ Հետեւաբար, մարդ չի կշտանում եւ ավելի շատ է ուտում։ Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ է մտքում մինչեւ տասը հաշվել, նոր ուտելիքի հերթական մասը տանել բերանը։ Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել մեծ ափսեներից եւ իհարկե՝ կրկնակի չափաբաժին չուզել։ Գիտնականները նաեւ խորհուրդ են տալիս չուտել հեռուստացույցի առաջ նստած, այլ կենտրոնանալ ուտելիքի վրա։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր