00:00:00

Ինչո՞ւ Մարությանին խորհուրդ չես տալիս Հյուսիսայինից տեղափոխվել Չարբախ. Ստեփանյանը՝ Մնացականյանին

20:04, 15 մարտ 2019 Բլոգ

«Ես կուզեի կենտրոնում լինեն կաֆեներ, ռեստորաններ, հյուրանոցներ, մշակութային օջախներ: Մնացած գիշերային ակումբները, կարաոկեները, եթե ուզում ենք զարգանան Էրեբունին, Շենգավիթը, թող էդտեղ բացեն: Ներդրողներին էլ ենք ասում՝ ուզում եք կառուցե՞լ, գնացեք ըտե. մեծ մասը համաձայնում են: Մենք չենք ուզում, որ մենակ Կենտրոնում կառուցեն»: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Վերջինիս հայտարարությունը առաջացրել է այս վարչական շրջաններում բնակվողների դժգոհությունը։  Բնակիչներից ոմանք իրենց սոցիալական ցանցերում գրառումներ են անում, այդ կերպ պատասխանելով թաղապետին։ Մասնավորապես Գեւորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ «Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը շարունակում է զարմացնել իր մտահորիզոնով: Քիչ առաջ նա հայտարարել է, թե գիշերային ակումբները թող տեղափոխեն Շենգավիթ, կամ Էրեբունի վարչական շրջաններ: Նախ, ինչո՞ւ է թաղապետի մոտ այնպիսի տպավորություն, որ այդ վարչական շրջաններում ապրող մարդիկ հանգստի, կամ կանաչ գոտիներից օգտվելու իրավունք չունեն, և հետո հարգելի Վիտյա, իսկ ինչո՞ւ ձեր անմիջական ղեկավար Հայկին Մարության խորհուրդ չես տալիս Հյուսիսայինից տեղափոխվել օրինակ Չարբախ, չէ, որ Կենտրոնն առանց այն էլ ծանրաբեռնված է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր