00:00:00

Մոլի ծխելը լրջորեն ազդում է տեսողության վրա

02:59, 22 փետրվար 2019 Ժամանց

Մոլի ծխելը լրջորեն ազդում է տեսողության վրա։ Ռատգերի համալսարանի (Rutgers University) մասնագետները պարզել են, որ օրական 20 եւ ավելի սիգարետ ծխելը լուրջ վնաս է հասցնում տեսողությանը։ Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Psychiatry Research հանդեսում։ Ուսումնասիրություններին մասնակցել են 71 հոգի, ովքեր քիչ են ծխում եւ 63 հոգի, ովքեր օրական 20 եւ ավելի սիգարետ են ծխում։ Մասնակիցները եղել են 25-45 տարեկան։ Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր շատ են ծխում, հաճախակի են խնդիրներ ունենում տեսողության գունային ընկալման հետ, ավելի հակված են գունային տեսողության կորստի, քան մյուսները։ Ուսումնասիրությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ երկարատեւ ծխելը տեսողական այլ խնդիրների եւս կարող է հանգեցնել։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր