00:00:00

1880 bar & more․ Սարյանական նոր երանգներ Երևանում

18:12, 21 փետրվար 2019 Ժամանց

Մոսկովյան 28 հասցեում երևի թե նկատած կլինեք Մարտիրոս Սարյանի «Իմ Բակը» նկարով մեծ խճանկարը, որին կից էլ հենց գտնվում է 1880 bar & more-ը, որի անվանումը մեծ նկարչի ծննդյան թիվն է: Սակայն միայն խճանկարն ու անվանումը չեն, որ կապված են Սարյանի հետ: Բարի ներսի պատերից ևս կախված են նկարչի լուսանկարներից՝ իր տարբեր ճամփորդութուններից ու կենցաղային հետաքրիր պահերից, որոնք տրամադրվել են հենց Սարյանի թանգարանի կողմից: Հետաքրքիր դիզայնի արդյունքում նաև Սարյանի կտավների հայտնի կերպարներից ստացված մի իլլյուստրացիա կարելի է հանդիպել սրահում, որտեղ կերպարները 1880 bar & more-ում նստած ժամանակն են վայելում: Խոհանոցը բազմազան է, գրեթե ամեն տեսակի ուտեստ կա ու դրանք շեֆ խոհարարը շատ յուրօրինակ ձևով ու գեղարվեստական մոտեցմամբ է մատուցում: Նման մոտեցում ունեն նաև բարմեները: Առաջարկում են և դասական խմիչքներ, ինչպես նաև իմպրովիզներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր