00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ

02:26, 17 փետրվար 2019

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին: Զրուցակիցները ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման համար առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Հայաստանի և Խորվաթիայի ԱԳՆ ղեկավարներն արձանագրեցին Եվրոպայի խորհրդի՝ որպես ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված համաեվրոպական հարթակի արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ միասնական քայլերի ձեռնարկման կարևորությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության զարգացման օրակարգի առաջնահերթությունները: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում նաև Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր