00:00:00

Հակառակ բոլոր տեսակի ցեխարձակումների, հայ հոգևորականից ակնկալությունը շատ մեծ է

00:27, 17 փետրվար 2019

Համացանցում հետևողականորեն շրջանառվող տեսանյութը հերթական տեղեկատվական հնարքներից է, Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ «Տեսանյութում ներկայացված հատվածը քաղված է ՌԴ Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանայի 50-րոպեանոց քարոզից և մատուցվում է համատեքստից դուրս` տեղիք տալով զանազան մեկնաբանությունների և քննադատության հայ եկեղեցականի և Եկեղեցու հասցեին: Թույլ տրված որոշ արտահայտություններ արտաբերվել են հուզական մթնոլորտում, թերևս Տեր Հորը ճանաչող ներկաների համար ընկալելի լեզվով և քննելի են վերջին շրջանում հոգևոր առաքելության նսեմացման փորձերի լույսի ներքո: Այլ հարց է, որ իր մտքերի ձևակերպումների մեջ իմ հոգևոր եղբայրը պետք է զերծ մնար հուզականությունից։ Պետք չէ այդ ամենը ընդհանրացնել, ջանալ շահարկել: Պետք է դրանք դիտարկել Հայոց Եկեղեցու և նրա առաքելության նկատմամբ վերջին շրջանում իրականացվող հարձակումների ֆոնին, ինչը մեծ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքի մեր տարբեր համայնքներում ու թեմերում: Հասկանալի է, որ, հակառակ բոլոր տեսակի ցեխարձակումների, հայ հոգևորականից ակնկալությունը շատ մեծ է, ինչը մեծ պատասխանատվություն է դնում յուրաքանչյուր եկեղեցականի ուսերին: Մյուս կողմից համայնքն է պահում եկեղեցուն և եկեղեցականին` կարևորելով ու գնահատելով նրա առաքելությունը, և այս իմաստով հոգևոր հովիվը կարող է զրուցել իր համայնքի հետ։ Այստեղ ամենքս` եկեղեցական և ժողովուրդ, անելիք ունենք: Լիահույս ենք, որ որոշ շրջանակների կողմից ջանասիրաբար առաջ մղվող հակաեկեղեցական ու հակապետական գործունեությանը վերջ է դրվելու։ Եվ խորհուրդ այս կապակցությամբ արտահայտվել շտապող քրիստոնյաներին՝ ի վերջո չպետք է մոռանալ Ղուկ. 6։44 ավետարանական պատգամը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր