00:00:00

Օսիպյանի հրամաններով ՃՈ վաշտի դասակների հրամանատարներ են նշանակվել

00:00, 17 փետրվար 2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր՝ փետրվարի 16-ին, հադրային նշանակություն է արել: Օսիպյանի հրամանով Կարապետ Հարությունյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ով մինչ այդ աշխատում էր նույն վաշտի նույն դասակում ավագ տեսուչ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով Արա Շահնազարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ով ամիսներ առաջ մեկ այլ հրամանով ազատվել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից։ Կ․ Հարությունյանը համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է ճանապարհային ոստիկանության աշխատանքներին։ Ա․ Շահնազարյանը ոստիկանության երկարամյա աշխատակից է, ով համարվում է ոստիկանության հնաբանակներից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր