00:00:00

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ. պարզաբանում

21:48, 16 փետրվար 2019

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ «Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվությունն է հրապարակել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ նրա գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի եւ համագործակցում է կուսակցություններից մեկի հետ: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը»: Ավելի վաղ հայտնել էինք, որ  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի։ Եւ օարթերթի աղբյուրների պնդմամբ` նախագահը համագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, եւ, ըստ էության, ստվերային կերպով հովանավորում այդ քաղաքական ուժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր