00:00:00

Մյունխենում հանդիպում են Մնացականյանը և Լավրովը

15:51, 16 փետրվար 2019

Մյունխենում մեկնարկել է Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որն անցկացվում է փակ դռների ետևում՝ առանց լրագրողների մասնակցության: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը: Հանդիպման մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մյունխենում են Անվտանգության 55-րդ համաժողովի շրջանակում: Միջազգային այս հեղինակավոր համաժողովի բացման պաշտոնական արարողությանը երեկ մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր