00:00:00

Օմանի ԱԳ նախարարը հայ գործընկերոջը խնդրել է ներկայացնել ԼՂ հարցում Հայաստանի մոտեցումները

14:01, 16 փետրվար 2019

Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Օմանի իր գործընկերոջ՝ Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչը լավ հիմք է ստեղծում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Որպես առաջնային ուղղություն ընդգծվել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդումը: Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է զբոսաշրջային, գործարար, մշակութային կապերն ամրապնդելու և խորացնելու, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր