00:00:00

«Հնդկական փիլիսոփայության սիրահար Նիկոլին հիշեցնեմ Գանդիի շատ ավելի արդիական խոսքերը». Շարմազանով

20:39, 12 փետրվար 2019 Բլոգ

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խելացի չէ չափից ավել վստահել սեփական իմաստությանը։ Քիչ առաջ մերօրյա հեղափոխական-վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննադատելով իր ընդդիմախոսներին, մեջբերում է արել Մահաթմա Գանդիից ու նշել, թե «սկզբում քո վրա ծիծաղում են, բայց վերջում դու հաղթում ես»։ Հնդկական փիլիսոփայության սիրահար Նիկոլին հիշեցնեմ Գանդիի շատ ավելի արդիական խոսքերը. «Խելացի չէ չափից ավել վստահել սեփական իմաստությանը։ Ճշմարտություն չկա այն մարդու մեջ, որը ի զորու չէ վերահսկել սեփական լեզուն»։ Հ.Գ. Հրապարակային տարաձայնությունը առաջընթացի գրավականն է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր