00:00:00

Օսիպյանական ընկերասիրությունն ու սպայական համբավը համաներման ֆոնին

18:18, 09 փետրվար 2019

Օրերս ՊՊԾ գնդի զավթման գործով դատարանում ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով գնդի զավթման օրերին Երևանի փոխոստիկանապետն էր, և այդ գործով նա ունի տուժողի կարգավիճակ։ Դատավարության ընթացքում ներկայումս արդեն ոստիկանապետի կողմից հնչեցված տեսակետները բուռն քննարկումների առիթ տվեցին։ Մասնավորապես՝ դատարանի հարցին, թե համաներում հայտարարելու մասին օրենքով սահմանված է առանձին դրույթ ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների նկատմամբ, եթե տուժող կողմը չի առարկում, Օսիպյանը պատասխանեց,- «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ գործընկերին և ընկերներին, գուցե իմ դիրքորոշումն այլ լիներ, կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»։ Ոստիկանապետի, անկախ իրավիճակի փոփոխությունից, իրավապահին վայել դիրքորոշումը շատերի մոտ առաջացրեց դժգոհություններ, սակայն արդարության համար նշենք, որ համաներման որոշումը կայացնում է քաղաքական էլիտան, հետևաբար ոստիկանից պահանջել ինքն իր մասով հրաժարվել օրինապահ դիրքորոշումից, ամենքիչը ազնիվ չէ։ Ի դեպ, սա այն պարագայում, երբ որևէ առընչություն իրավապահը չունի բուն գործի հետ, սակայն եթե հաշվի առնենք, որ ոստիկանապետն այդ գործողությունների արդյունքում եղել է պատանդի կարգավիճակում և կորցրել է իր ընկերներին, ապա նրա կողմից հակառակ մոտեցումը կլիներ անտրամաբանական։ Հետևաբար Վալերիյ Օսիպյանի քայլը ոչ այլ ինչ է, քան սպային ու ընկերոջը վայել։ Պետք է նկատենք, որ բամբասանքներն առ այն, որ Օսիպյանը նախորդ իշխանությունների շահերն է պաշտպանում, չեն կարող լինել իրատեսական, քանի որ «նոր Հայաստանի» կերտման, և ՀՀ-ում օրինականացման հաստատման գործում նրա դերն անառարկելի է։ Հիշեցնենք, որ Համաներման մասին օրենքով սահմանվում է 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել, քրեական հետապնդում չիրականացնել կամ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր