Ձեռքերի արմունկները հաճախ են չորանում, ինչը տհաճ երեւույթ է, ինչպես նաեւ տգեղ։ Սակայն հաճախ արմունկների չորանալը հուշում է օրգանիզմում առկա խնդիրների մասին, հետեւաբար, նախքան պայքարելը ճաքճքած, չորացած արմունկների դեմ, պարզեք, թե ինչն է այդ երեւույթի պատճառը։
Արմունկների չորության գլխավոր պատճառը գրասենյակային աշխատանքն է՝ համակարգչի առջեւ։ Արմունկները հաճախ քսվում են սեղանին, ինչը վնասում ու չորացնում է արմունկները։
Սակայն չոր արմունկները նաեւ առողջական խնդրիների մասին են վկայում, մասնավորապես՝ շաքարային դիաբետի կամ հորմոնալ խախտումների։ Եթե արմունկները չորանում են, ճաքճքում, վերքեր են առաջանում, անհրաժեշտ է արյան զննություն անցնել՝ պարզելու համար, թե շաքարային դիաբետ կամ հորմոնալ խնդիրներ ունեք, թե ոչ։
Արմունկները հաճախ չորանում են նաեւ А, С, Е վիտամիններից որեւէ մեկի պակասի դեպքում։
Չոր արմունկների դեմ կարելի է պայքարել տնական միջոցներով։ Չոր արմունկների դեմ պայքարի հրաշալի միջոց է բանանի կեղեւը։ Բանանի կեղեւը քսեք արմունկներին, որոշ ժամանակ թողեք՝ սնուցի։
Սնուցող քսուք օգտագործեք, ամեն երեկո արմունկներին սնուցող քսուք քսեք, նոր քնեք։ Ձմռանը եւ ամռանը՝ նաեւ ամեն առավոտ։
Աղբյուր՝ Բուժ ինֆո