00:00:00

Իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում իրենց խոսոտւմները․ Արմեն Աշոտյան

22:15, 07 փետրվար 2019

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Մինչ հանրությունը քննարկում է ՀՀ կառավարության ներկայացված նոր ծրագիրը, փորձենք հետհայացք գցել 2018 թվականի հունիսին Ազգային Ժողովի կողմից ընդունված կառավարության նախորդ ծրագրի կատարողականի վրա, վերլուծելով Նիկոլ Փաշինյանի մինչ այսօր տված խոստումները կատարումը: Եվ այսպես, 2018 թվականին կառավարությունը խոստանում էր՝ 1. Մինչև խորհրդարանական ընտրությունները միջազգային փորձաքննության հիման վրա բարեփոխել Ընտրական օրենսգիրքը: Խոսոտումը կատարված չէ: 2. Ձևավորել իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտ: Խոստումը կատարված չէ: Այսպիսի մթնոլորտ Հայաստանում չի ձևավորվել: 3. Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում: Խոստումը կատարված չէ: 4. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնել: Խոստումը կատարված չէ: Դրա փոխարեն մենք կորցրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: 5. ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման մեկնարկ: Խոստումը կատարված չէ: Ոչ մի իրական բարեփոխում այս համաձայնագրի շրջանակներում չի իրականացվել: Հաստատված չէ անգամ Հայաստանի գործողությունների ճանապարհային քարտեզը: 6. Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում: Խոստումը կատարված չէ: Տարեվերջյան սկանդալային պարգևատրումներ, մեկ անձից գմումներ, Երևանի տոնածառի ձեռքբերման շուրջ հանրային աղմուկ և այլն: 7. Օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու վճռականություն։ Խոսոտւմը կատարված չէ: Վարչապետի կորտեժի վերջին քաջագործությունները, յուրայինների նկատմամբ ամենաթողությունը և այլն: 8. Արդարության զգացումի և օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարևորագույն նախապայման՝ անկախ դատական համակարգի ստեղծում: Խոսոտւմը կատարված չէ: Հայտնի սկանդալային գաղտնալսումները, քաղաքական մոտիվներով դատավարությունները, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խայտառակ և ապօրինի գործընթացը վկայում են ճիշտ հակառակի մասին: 9. Բնակչության կենսամակարդակի էական բարելավում, զբաղվածության շարունակական աճ, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճ, բևեռացման մեղմում: Խոսոտւմը կատարված չէ: Համոզվելու համար բավական է ընդամենը 10 րոպեանոց զրույց Հայաստանի քաղաքացիների հետ: 10. Ներդրումային դրական սպասումներ և ներդրումային հոսք: Խոստումը կատարված չէ: Համոզվելու համար ծանոթացեք համապատասխան վիճակագրությանը: 11. Տնտեսական զարգացուման սոցիալական էֆեկտ, զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում: Խոսոտւմը կատարված չէ: Մեկնաբանությունները ավելորդ են: 12. 2018 թվականի երկրորդ կեսին զբոսաշրջության աննախադեպ աճ: Խոսոտւմը կատարված չէ: Տես՝ վիճակագրության տվյալները: Իհարկե, այս ցանկը կարելի է երկար շարունակել: Մենք գիտենք, որ երկրի առջև կանգնած բազում խնդիրներ երկարաժամկետ աշխատանք և լուծումներ են պահանջում: Բայց հենց Նիկոլ Փաշինանն էր տալիս բոլոր բարդ հարցերին հեշտ պատասխաններ, մոլորեցնում էր մարդկանց էժան և դատարկ խոստումներով, շահարկում մեր քաղաքացիների դյուրահավատությունը և հոգնածությունը առկա բազում հոգսերից: Ուստի պոպուլիզմով իշխանության եկած մարդիկ պիտի պատասխան տան, թե ինչու չեն կատարում իրենց խոսոտւմները և/կամ ինչու էին առաջացնում սին սպասելիքներ մեր հայրենակաիցների մոտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր