00:00:00

Փաշինյանն ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելու Մակրոնի հայտարարությունը համարում է համերաշխության հզոր դրսևորում

21:54, 07 փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին Էմանուել Մակրոնի հայտարարությանը: Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին: «Դա համերաշխության և մարդու իրավունքները պաշտպանելու ու զանգվածային վայրագությունները կանխելու վճռականության հզոր դրսևորում է»,- գրել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր