00:00:00

Վալերի Օսիպյանը կադրային նշանակում է արել. սպասվում են նոր փոփոխություններ

21:01, 07 փետրվար 2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Դ. Սարգսյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից: Վալերի Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գարիկ Գերասիմյանը: Առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ ՀՀ ոստիկանության համակարգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր