00:00:00

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելով Մակրոնը կատարել է իր խոստումը. Ֆրանսիայի ԱԳՆ

15:29, 07 փետրվար 2019

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Թուրքիայի արձագանքին՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմանը: ԱԳՆ-ի ամենօրյա ճեպազրույցում հարց է հնչել. «Արդյոք Թուրքիան պատասխանել է Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու նախագահ Մակրոնի որոշումից հետո»: Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ հիշատակի օրվա հիմնադրմամբ նախագահ Մակրոնը կատարել է իր հայտնի խոստումը՝ հարգանքի տուրք մատուցելով Ֆրանսիայի հայ քաղաքացիների նախնիներին: «Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցի շուրջ տեսակետների փոխանակման: Նրանք տեղեկացվել են մեր դիրքորոշումներին, ինչպես և մենք տեղյակ ենք, թե ինչպիսի դիրքորոշում ունեն նրանք»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր