00:00:00

Հովսեփյանի հավատարիմը․ Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

16:56, 07 փետրվար 2019

ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հավատարիմ կադրերը լքում են համակարգը։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանա­կան գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Aysor.am-ի հետ զրույցում Սոնա Տռուզյանն ասել է, որ զբաղվելու է մասնավոր լրատվական գործունեությամբ։ Մեր ունեցած տեղեկություններով խոսքը Փաստինֆո լրատվական կայքի մասին է։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն լրատվական այս կայքը պատկանում է Աղվան Հովսեփյանին,  որի աշխատանքների «կուռացիան» իրականացրել է Սոնա Տռուզյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր