00:00:00

Ուսանողը մահացել է՝ մի քանի օրվա մակարոն ուտելուց հետո

02:54, 03 փետրվար 2019 Ժամանց

20-ամյա տղային մահացած են հայտնաբերել սեփական անկողնում, այն բանից հետո երբ նա մի քանի օր առաջ պատրաստած մակարոն է կերել։ Բրյուսելից 20-ամյա ԷյՋեյը միկրոալիքային վառարանում տաքացրել է 5 օր առաջ պատրաստած մակարոնը, որը ոչ թե սառնարանում էր եղել, այլ խոհանոցի սեղանի վրա եւ կերել։ Այնուհետեւ նա մարզադահլիճ է գնել՝ պարապելու։ Սակայն այնտեղ իրեն վատ է զգացել, եկել է տուն գլխացավով ու որովայնի ցավերով, սրտխառնոց է ունեցել։ Տղան պառկել է՝ քնելու։ 11 ժամ անց նրա ծնողները անհանգստացել են եւ մտել սենյակ՝ տեսնելու, թե ինչպես է նա, սակայն տղային մահացած են հայտնաբերել։ Դիահերձումից հետո պարզվել է, որ տղան մահացել է լյարդի ֆունկցիաների խաթարումից, ինչին հանգեցրել էին հին մակարոնում առկա տոքսիները։ Բժիշկները կոչ են անում խուսափել հին մթերքից, որը մի քանի ժամ շարունակ սառնարանից դուրս է մնացել։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր