00:00:00

70 տարվա ամուսինները մահացել են իրար ձեռք բռնած՝ մի քանի րոպեի տարբերությամբ

03:58, 01 փետրվար 2019 Ժամանց

Ավստրալացի ամուսնական զույգը, ովքեր համատեղ ապրել են 70 տարի, մահացել են նույն օրը՝ րոպեների տարբերությամբ։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամուսինը եկել էր հիվանդ կնոջն այցելելու՝ ինտերնատում, որտեղ էլ նրանք մահացել են։ Նորմա Պլատելը 90 տարեկան էր, ամուսինը՝ Ֆրենսիսը՝ 92։ Երեք տարի առաջ Նորմայի մոտ Այցհեյմերի հիվանդություն էր հայտնաբերվել, եւ քանի որ ամուսինն էլ ծեր էր, կնոջը ինտերնատ էին տեղափոխել։ Ամուսինն ամեն օր այցելում էր կնոջը, ժամերով նստում կողքը։ Օրեր առաջ բուժքույրը մտել է կնոջ սենյակ եւ հայտնաբերել, որ զույգը մահացել է՝ իրար ձեռք բռնած։ Բժշկի եզրահանգմամբ, զույգը մահացել է հաշված րոպեների տարբերությամբ։ Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր