00:00:00

ՀՔԱՎ: Ոստիկանությունից փոխհատուցում պահանջող ցուցարարի հայցի քննությանը Ֆինանսների նախարարությունը երրորդ անձ է ներգրավվել

15:46, 15 մարտ 2018

2018 թ. մարտի 14-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ցուցարար Տարոն Սիրադեղյանի հայցի քննությունը: Վերջինս 2014 թ․ հունիսի 23-ին մասնակցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ կազմակերպված հավաքին և ենթարկվել վարչական ձերբակալման: ՀՀ Վարչական դատարանի վճռով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո 2017 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց ցույցի ընթացքում Տարոն Սիրադեղյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողությունները և մերժեց վերջինիս պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության հայցը: Ցուցարարն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը ՀՀ Ոստիկանությունից պահանջում են ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցում 465.000 ՀՀ դրամի չափով: Ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը մասնակի բավարարել էր Տարոն Սիրադեղյանի՝ 500.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում ստանալու դիմումը և որպես պատճառված վնասի փոխհատուցում տրամադրել էր 35.000 ՀՀ դրամ: Սակայն վերջինս, գտնելով, որ այդ որոշումն անհիմն է և դիմումը պետք է ամբողջությամբ բավարարվեր, մնացած մասով փոխհատուցում ստանալու պահանջով դիմել է դատարան: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր