00:00:00

Դա է չէ՞ պրոբլեմը. Կարապետյան

15:26, 15 մարտ 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականներով: Վարչապետն անդրադարձավ էլեկտրոնային առողջապահության ամբողջացման ներդրման աշխատանքներին: Կարապետյանը նշեց, որ  կառավարության միջոցառումների ծրագրով Առողջապահության նախարարության կողմից սահմանված ժամանակացույցով իրականացվում են էլեկտրոնային առողջացման ամբողջովին ներդրման աշխատանքները, և այս փուլում անհրաժեշտ է ապահովել քաղաքային ու մարզային բոլոր բժշկական կազմակերպությունների ինտեգրումը էլեկտրոնային առողջապահական համակարգին: Ելնելով վերոգրյալից  վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության, Տրանսպորտի նախարարներին, առաջարկեց Երևանի քաղաքապետին 15 օրվա մեջ այդ բժշկական կազմակերպությունների համար ապահովել անհրաժեշտ պայմաններ օգտատերերի համացանց մուտք գործելու և էլեկտրոնային առողջապահական համակարգին ինտեգրվելու համար, ապա ներկայացնել հաշվետվություն կառավարության աշխատակազմ Կարեն Կարապետյանը հավելեց, որ այս հանձնարարականի մեջ պետք է ավելացնել նաև մարզպետներին: «Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովենք, չեմ կարծում, որ այդպես որևէ խնդիր կա: Դա է չէ՞ պրոբլեմը»,-հարցով եզրափակեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր