00:00:00

Որո՞նք են ցուրտ եղանակի օգտակար կողմերը

03:47, 30 հունվար 2019 Ժամանց

Խիստ ցուրտը կարող է նաեւ օգտակար լինել մարդու օրգանիզմի համար: Ահա թե որոնք են ցուրտ եղանակի օգտակար կողմերը: Սպանում է միկրոբները՝ Խիստ սառը եղանակը բարձրացնում է մարդու դիմադրողականությունը, իսկ մաքուր օդին զնոսնելն օգնում է պայքարել միկրոբների դեմ: Սպորտային մարզում՝ Գիտնականները նշում են, որ երեք ժամ ցրտին քայլելը հավասարազոր է 60 րոպե մարզասրահում մարզվելուն՝ նույնքան էներգիա ես ծախսում:  Երիտասարդացում Սառը եղանակին զբոսնելիս արյան շրջանառությունը դեմքի հատվածում արագանում է, մաշկի գույնը լավանում է, մաշկն ավելի թարմ տեսք է ստանում: Ցուրտ եղանակին մաշկի ծերացումը դանդաղում է: Նյարդային համակարգի բարելավում Գիտնականները պնդում են, որ սառը եղանակին ուղեղն ավելի լավ է աշխատում: Բացի այդ, սառը եղանակին զբոսանքի ժամանակ երջանկության հորմոնն ավելի շատ է արտադրվում, ինչն էլ բարելավում է նյարդային համակարգը: Ցավից պաշտպանում 5 աստիճանից ցածր ցուրտը կարող է բթացնել սուր ցավը: Դա կապված է նրա հետ, որ ցրտին նյարդային վերջույթների զգայությունը նվազում է: Այնպես որ եթե ուժեղ գլխացավ ունեք, կարող եք զբոսանքի դուրս գալ սառը եղանակին: Աղբյուր՝ Բուժ ինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր