00:00:00

Օդի աղտոտվածությունն ազդում է մարդկանց տրամադրության վրա. նոր հետազոտություն

03:29, 25 հունվար 2019 Ժամանց

Օդի աղտոտվածությունը խիստ բացասական ազդեցություն է թողնում մարդկանց առողջության վրա: Նոր հետազոտություններն էլ ցույց են տալիս, որ այն նաեւ մարդու էմոցիոնալ ֆոնի վրա է ազդում, հայտնում է The Daily Mail-ը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օդի աղտոտվածությունը ստիպում է մարդուն սխալ որոշումներ կայացնել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օդի առավել բարձր աղտոտվածություն ունեցող օրերին մարդիկ ավելի իմպուլստիվ են դառնում, չարդարացված ռիսկերի դիմում: Նշվում է, որ օդի աղտոտվածությունն իջեցնում է կանանց եւ բարձր եկամուտներ ունեցող անձանց երջանկության զգացողությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր