00:00:00

8 նշան, որ սիրտն օգնության կարիք ունի

01:41, 16 հունվար 2019 Ժամանց

Երբ սիրտը նորմալ չի աշխատում, նկատվում են մի խումբ ազդանշաններ, ինքնազգացողության վատացում: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս նշանները վկայում են խնդիրների մասին, որոնց կրկնության դեպքում հարկավոր է մասնագետի օգնության դիմել, գրում է 168.am-ը: Ցավ կրծքավանդակում: Եթե կրծքավանդակում ճնշում կամ ցավ եք զգում, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Առիթմիա: Եթե պարբերաբար զգում եք, որ սիրտը շատ արագ կամ դանդաղ է զարկում առանց պատճառի՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, վախ, անհանգստություն, դիմեք մասնագետի օգնությանը: Ապնոէ: Սա շնչառության ժամանակավոր դադարն է քնի ընթացքում: Խնդիր, որը չի կարող անուշադրության մատնվել: Ոտքերի այտուցվածություն: Եթե մեծ քանակով աղ եք օգտագործում, գրեթե հնարավոր չէ խուսափել այս խնդրից: Աղի չարաշահումը կարող է ազդել նաև սրտի վրա՝ դառնալով արյան ճնշման բարձրացման և սրտի ծանրաբեռվածության պատճառ: Սրտխփոց: Երբ սրտի ռիթմն արագանում է, առաջանում է անհանգստություն: Բժիշկը կօգնի հասկանալ՝ արդյոք առկա են խնդիրներ, և հարկավոր է որևէ բան անել, թե ոչ: Խռմփոց: Այս խնդիրը կապված չէ միայն սխալ դիրքի հետ: Եթե պարբերաբար այսպիսի խնդիր է առաջանում, հարկավոր է զգուշանալ, քանի որ սրտի աշխատանքը կարող է դժվարանալ: Ցավ իրանում և ուսերի հատվածում: Այս հատվածներում ցավը կարող է սրտի խնդրի հետևանք լինել: Ցավ որովայնում: Որովայնի վերին հատվածում ցավի առկայության դեպքում ուշադրություն դարձրեք սրտին: Այս հատվածում ցավը հիմնականում պայմանավորված է նյութափոխանակության հետ կապված խնդիրներով, սակայն որոշ դեպքերում կարղ է զգուշացնել նաև, որ հարկավոր է ուշադրություն դարձնել սրտի առողջությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր