Այս պահին շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է:Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են Արցախի ՊԲ-ից:

Պաշտպանության բանակի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: