ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է:

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»: