Պարոն Michael Sarian — ին ճանաչում եմ անձամբ դեռ 2017- ից: Այն ժամանակ էլ էր պարոն Սարիանը Հայաստանին նվիրում գերթանկարժեք բժշկական սարքավորումներ: Նախագահ Սարգսյանի խնդրանքով մեծ մասը Արցախ էին ուղարկել,քանի որ այնտեղ ավելին քան պետք էին այդ սարքավորումները: Հիշում եմ, ինչպես էին յուրաքանչյուր սարքավորում խնամքով փաթեթավորում և ճանապարհում Հայաստան , այստեղ էլ նախագահ Սարգսյանի ընտանիքի անդամները հետևում էին, որ յուրաքանչյուր ապրանք անվնաս հասնի նշված վայր: Իհարկե Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին դրանք բոլորն էլ հասան Արցախ և Հայաստան, ինչի մասին խոսել ենք ես և պարոն Սարիանը դեռ 2017-ին, բայց նիկոլի ձեռքով մեծ մասը մնաց Ալիևին….
Ինչ եմ ուզում ասել, որ մշտապես թալանի մասին խոսող ու էժան շոուների հեղինակ՝ դեղին մամուլի հայակական «չեմպիոնը» այս 3 տարիներիների ընթացքում ավիրեց ամեն ինչ, բայց քանի դեռ հայկական ժամանակը այդ մասին չի գրել ուրեմն ամեն բան կարգին է:
Այս անձը մեզանից խլել է հայրենիքից մինչև բժշկական սարքավորում , գերեզամններ ու վանքեր, տներ ու մատուռներ, պատմություն, արժանապատվություն ….ամեն -ամեն ինչ …
Ես ծնվել եմ անկախ Հայաստանում ,բայց վախենում եմ անհայրենիք մահանալուց…
Հ.Գ դեռ որքան պիտի այս դժոխքում ապրենք ես չգիտեմ ….