Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր հանդիպում են ունեցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը: Այս մասին հայտնում է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

«Քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները, տարածաշրջանային հնարավոր մարտահրավերներին առնչվող հարցերը, անդրադարձ է կատարվել երկրի ներսում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին»,֊նշված է հայտարարությունում։