Չինաստանը ԱՀԿ-ին կոչ է արել չտրվել հնարավոր «քաղաքական շահարկումների» կորոնավիրուսի ծագման վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերսկսած հետաքննության շրջանակներում՝ հայտարարելով, որ ինքը կաջակցի միջազգային կազմակերպության ջանքերին:

Նախորդ օրը ԱՀԿ-ն հրապարակել էր 25 փորձագետների ցուցակ, որոնք նրան խորհուրդ կտան վիրուսի աղբյուրների որոնման հաջորդ քայլերի հարցում:

Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Չինաստանը «կշարունակի աջակցել եւ մասնակցել գլոբալ գիտական հետապնդմանը (կորոնավիրուսի ծագման) եւ կտրականապես դեմ կլինի քաղաքական շահարկումների ցանկացած ձեւի»:

«Հուսով ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ ԱՀԿ քարտուղարությունը եւ խորհրդատվական խումբը, արդյունավետորեն կպահպանեն օբյեկտիվ եւ պատասխանատու գիտական դիրքորոշումը»,- նշել է նա:

ՄԱԿ-ի առողջապահական գործակալության առաջարկած փորձագետների թվում են նրանք, ովքեր եղել են այն սկզբնական թիմի կազմում, որը մեկնել էր Չինաստանի կենտրոնական Ուհան քաղաք՝ COVID-19-ի ծագումն ուսումնասիրելու համար: